Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է պահպանեն սերտ համակարգվածություն և միասնություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է անկայուն։ Այս առումով կարևոր է պահպանել միասնական մոտեցում և սերտորեն համակարգել մեր գործողությունները՝ ՀԱՊԿ-ի առջև ծառացած ռազմավարական մարտահրավերներին դիմակայելու և դրա վերլուծական ներուժն ընդլայնելու համար՝ իրավիճակի մանրակրկիտ ու համապարփակ վերլուծության նպատակով»,- Պուտինի ելույթը ներկայացրել է Սերգեյ Շոյգուն։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կոչ է արել ժամանակին ճշգրտումներ կատարել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ռազմական, տեղեկատվական ու կենսաբանական անվտանգության, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով զբաղվող այլ մարմինների որոշումներում։













