Լրահոս 24/7
28.05.2026

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը. FIP

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը. FIP

FIP-ը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (12, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր, արտահայտություններ ու դրանց հիման վրա փորձում են հաստատել «300 հազար ադրբեջանցու վերադարձի» մասին կեղծ, ադրբեջանական թեզը։

Այսպես, մայիսի 27-ին այդ էջում հրապարակվել է տեսանյութ, որում օգտագործվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների՝ «300 000 ադրբեջանցի բերելու մասին» թեզը հերքող տեսանյութերից հատվածներ։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեղինակած 300 000 ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի թեզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական արշավի առանցքն է․ չնայած կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» բազմիցս հերքել է այդպիսի օրակարգի գոյությունը, կուսակցությունը շարունակում է պնդել, որ նման ծրագիր կա։ 

Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, Ալիևի հայտարարություններից զատ չի ներկայացնում որևէ ապացույց կամ փաստ, որ ՀՀ կառավարությունը նման ծրագիր կամ մտադրություն ունի։ 

«Երբ Փաշինյանի կուսակիցներն ու Ալիևը նույն ուղերձներն են հղում», — գրված է նկարագրությանն մեջ: 

Տեսանյութում  խմբագրվել, կտրվել են ՔՊ-ականների հերքող ամբողջական նախադասություններն այնպես, որ դրանք ներկայացվեն որպես «Ուժեղ Հայաստանի» կողմից առաջ մղվող  «300 000 ադրբեջանցի բերելու մասին» թեզի հաստատում։ 

Մասնավորապես, տեսանյութերում օգտագործվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  պատգամավորի թեկնածուներ Արթուր ՀովհաննիսյանիՎահագն ԱլեքսանյանիԱրարատ Միրզոյանի՝ «300000 ադրբեջանցի» բերելու թեզը հերքող հայտարարությունները։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ստորև ներկայացնում է ՔՊ-ականների տեսանյութերում հերքման ամբողջական նախադասությունները՝ համադրելով դրանք «Ուժեղ Հայաստանի» տեսանյութում խեղաթյուրված ու կիսատ նախադասությունների հետ։ 

Ի՞նչ է ասում ՔՊ-ն, ի՞նչ է ներկայացնում «Ուժեղ Հայաստանը»

Այսպես, Արթուր Հովհանիսյանը անդրադառանալով  Ուժեղ Հայաստանի արհեստական բանականությամբ գեներացված մի տեսանյութի, որում դարձյալ առաջ էր մղվում վերոհիշյալ թեզը, ասում է․ «Հասկացա՞ք, չէ ՔՊ-ի ավտոբուսներն են, կանգնած են Բաքվում և ադրբեջանցիները նստում են ավտոբուսները, որ գան Հայաստան»։ 

«Ուժեղ Հայաստանի» տեսանյութում օգտագործվել է Հովհաննիսյանի հնչեցրած այս նախադասությունը առանց շարունակության, որտեղ նա ասում է․  «Էլի շարունակում են սրանք («նկատի ունի Ուժեղ Հայաստանին») իրենց կեղծ ու պիղծ թեզը  300 000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սրանից ավելի մեծ պղծություն հնարավոր չի անել։ Ինչքան պետք ա չսիրես քո պետությունը, որ նման կերպ խաղաս մարդկանց վախերի հետ»։ 

Փաշինյանի կիսատ միտքը «Ուժեղ Հայաստանի տեսանյութում»․ «․․․300 000 ադրբեջանցիների վերադարձի․․․»։

Փաշինյանի ամբողջական միտքը․ «Կալուգացի օլիգարխը պետք է ոչ միայն դատվի փողերի լվացման, դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլ նաև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավարոպես 300 000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար»։ 

Միրզոյանի կիսատ միտքը տեսանյութում․ «Հարգելի քաղաքացիներ, 300 000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման․․․»

Ամբողջական միտքը «300 000 ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու թեզը հիվանդ երևակայության արդյունք ա, անմտություն ա․․․Հարգելի քաղաքացիներ, 300 000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք ա, անհեթեթության ա և սրիկայություն»։ 

Ալեքսանյանի կիսատ միտքը տեսանյութում․  «․․․300 000 ադրբեջանցիների․․․»

Ամբողջական միտքը «Կալուգացի Սամոն (նկատի ունի Սամվել Կարապետյանին–խմբ․) ու իր թիմը պիտի երկար նստեն բանտում լրտեսական ու դավաճանական գործունության համար ՀՀ ներքաղաքական օրակարգ ներարկելով 300 000 ադրբեջանցիների կեղծ, ստից հորինած թեզը»։ 

«Ուժեղ Հայաստանի» տեսանյութը բացահայտում է, բայց չի ապացուցում

Մեկ այլ հրապարակման մեջ կուսակցությունը ևս խեղաթյուրել է Փաշինյանի խոսքերը․ ֆեյսբուքյան գրառմամբ կուսակցությունը պնդել է, թե Փաշինյանի այն միքտը, թե ադրբեջանցիները որպես զբոսաշրջիկ կարող են գալ Հայաստան, բացահայտում է նրա՝ Հայաստանում իբրև թե ադրբեջանցիներին բնակեցնելու ծրագիրը։ 

«Ուժեղ Հայաստանի» ֆեյսբուքյան փոսթի հեղինակը տեսանյութում համադրվել է Փաշինյանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ու մայիսի 22-ի ասուլիսում հնչած մտքերը ու պնդել թե դրանցում հակասւթյուն կա։ 

Մայիսի 22-ի Փաշինյանի հայտարարությունը․ «Սուտ է և երաշխավորում եմ, որ  ` 300 000 ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում չի լինելու»։ 

Հարցազրույցում հնչեցված միտքը․ «Եթե խոսքը գնում է հայերի ու ադրբեջանցիների միմյանց երկրներ գնալու մասին, ապա խոսքը կարող է լինել որպես զբոսաշրջիկ։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում նման հարց երբևէ գոյություն չի ունեցել մենք մեր քաղաքականությամբ այդ թեման մեկընդմիշտ փակել ենք։ Ընդդիմությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում այդ թեման առաջ մղելու համար․․․»

Ասուլիսում հնչած մտքերը․ «Սուտ է և երաշխավորում եմ. 300 հազար ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում չի լինելու»։ 

Այսպես, համաձայն ՄԱԿ-ի սահմանանման, զբոսաշրջիկը այցելու է, որը ճանապարհորդում և մնում է իր սովորական միջավայրից դուրս գտնվող վայրերում ավելի քան 24 ժամ և մեկ տարուց պակաս՝ հանգստի, գործնական կամ այլ նպատակներով, որոնք կապված չեն այցելվող վայրում զբաղվածության հետ։

Փաստացի, զբոսաշրջիկը չի կարող համարվել բնակիչ, և Փաշինյանի ադրբեջանցի զբոսաշրջիկների մասին հայտարարությունը չի հակասում ՀՀ վերադարձող ադրբեջանցիների մասին հերքումներին։ 

Կարդացեք նաև– Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

Այսպիսով, վերլուծված տեսանյութերը մոլորեցնող են, դրանց համադրությունը ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակումներում օգտագործվել են ՔՊ-ական գործիչների խոսքերի կիսատ, համատեքստից կտրված հատվածներ, որոնց, առանց ամբողջական նախադասությունների, այլ իմաստ են փորձել հաղոդել։ 

Այդպիսի մոնտաժի դեպքում փոխվում է խոսքի սկզբնական բովանդակությունը, ինչի հետևանքով ձևավորվում է «300 000 ադրբեջանցիների» թեզի իբր հաստատման տպավորություն։

Մինչդեռ ամբողջական հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ հիշատակված պաշտոնյաները հերքում են նման քաղաքականության կամ ծրագրի գոյությունը, իսկ ներկայացված «հակասությունները» հիմնականում առաջանում են ընտրովի մեջբերումների և համատեքստից կտրված օգտագործման արդյունքում։

Նյութի աղբյուրը` FIP։

Լրահոս
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
17:00
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
16:37
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
16:10
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
15:56
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
15:51
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
15:15
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
15:02
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
14:45
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
14:38
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
14:35
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
14:25
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
14:15
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
14:03
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
13:43
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան
13:22
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան