Լրահոս 24/7
29.05.2026

ՌԴ-ն կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը

Ռոսպոտրեբնադզորը հանձնարարել է կասեցնել հայկական «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ հանձնարարական է ուղարկել «Չեստնի զնակ» («Честный знак») պետական մարկավորման համակարգի օպերատորին՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի գազավորված հանքային խմելու ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու վերաբերյալ»,— ասված է հաղորդագրության մեջ։

Այս որոշման հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգման պահանջների խախտումները։ Ջրի մեջ հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Սա կարող է մոլորության մեջ գցել սպառողներին՝ ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ, և բացասաբար անդրադառնալ առողջության վրա։

Գերատեսչությունից հավելել են, որ տարեսկզբից «Չեստնի զնակ» համակարգն արդեն արգելափակել է «Ջերմուկ» ջրի 38,4 միլիոն միավորի իրացումը մանրածախ և առցանց վաճառքի կետերում։

Անցյալ շաբաթ Ռոսպոտրեբնադզորը կասեցրել էր այս արտադրանքի ներմուծումը, քանի որ դրա մարկավորման մեջ պարունակվող տեղեկատվությունը չէր համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունն այս որոշման մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54