Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայի՝ Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, որևէ արձագանք չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը արձագանքել է Ռուսաստանի կողմից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։














