«Ես մտել եմ Կիրանց ասել եմ՝ ժողովուրդ, իմ ասածը լսեք, ես եմ Կիրանցի երեխեքի անվտանգության երաշխավորը»,-ասաց Նիկոլ Փաշինյանն այսօր Գանձաքարում իրականացրած քարոզարշավի ընթացքում։
Նա նաև հավաստիացրեց, որ այսօր ծնող չկա Կիրանցում, որ ասի, թե իր երեխային դպրոց չի կարողանալու ուղարկել։ «Գիտեք ինչի, որովհետև ոչ թե 100-ավոր, 1000-ավոր կիլոմետրեր հեռու գտնվող պետություններն են Կիրանցի անվտանգության երաշխավորը, այլ ՀՀ-ն է Կիրանցի անվտանգության երաշխավորը»։













