ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը։
«ՀՀ փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ ավելի ուշ հայտարարությունը կհրապարակվի։
Ըստ Ուշակովի, հայկական կողմը Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման հարցում չի արել։
«Ո՛չ, առանձին քննարկում չէր պլանավորվել։ Եվ հարցում նույնպես չի եղել»,— ասել է նա։
Նշենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։













