Լրահոս 24/7
29.05.2026

Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան

Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան

«Օրեր առաջ ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն սկսվեց և այդ քարոզչությունը սկսեց իրականացնել Դանիել Իոանիսյանը, ով ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված դիտորդ է, իսկ դիտորդը պետք է լինի անաչառ, անկախ և չպետք է որևէ ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնի»։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նա հայտարարեց, որ իր քաղաքական ուժի դեմ իրականացվում է տեղեկատվական արշավ, որի մեջ, ըստ նրա, ներգրավված են նաև որոշ մեդիա և հասարակական գործիչներ։ Հարցը, Մարուքյանի խոսքով, ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և գտնվում է քննության փուլում։

«Իմ համոզմունքը ավելի կայունացավ. ինձ ուղարկեցին Արեգ Քոչինյանի եթերը, ով որ էլի վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին և ով պետք է պայքարի մեր դեմ, իսկ Արեգ Քոչինյանը Բաքվում էր օրեր առաջ։ Բաքուն անցել է լայնածավալ հարձակման մեդիա դաշտում, փափուկ ուժով ընդդեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, իրենց անհանգստությունն այն է, որ ինչ էլ որ լինի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհայտնվի Ազգային Ժողովում, ուրիշ ոչ մի ուժի վերաբերյալ Բաքվից նոր եկած Արեգ Քոչինյանը ուղիղ եթեր չի արել»,- ասել է Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ մեծ ազդեցություն է ունեցել Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի հեռարձակումը։

«Բոլոր քաղաքական ուժերը ստացել են երկու եթեր՝ քարոզարշավից առաջ և հետո, մենք մի եթեր և այլևս չի լինելու, որից հետո արշավ է սկսվում իմ դեմ Բաքվից եկած մարդու շուրթերով»,- ասել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է