Հայաստանը պետք է գնա Եվրոպական միության հետ մերձեցման ոչ թե Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության, այլ սեփական միջոցների հաշվին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս մեծ հարց կա. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ սուվերեն իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա պետք է դա անի սեփական հաշվին»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով. «ԵՄ-ին մերձենալու հետ մեկտեղ Հայաստանն անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում»։













