«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատարան է դիմել՝ պահանջելով հերքել ՔՊ քարոզչական տեսանյութում իր հասցեին հնչած մի շարք արտահայտություններ, որոնք որակում է որպես զրպարտչական։
Հայցով պահանջվում է նաև հրապարակային ներողություն՝ արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։













