Լրահոս 24/7
30.05.2026

Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք. Ծառուկյան

Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք. Ծառուկյան

«Մենք պետք է զարգացնենք և ծաղկեցնենք մեր երկիրը, իսկ դրա համար ամենակարևորը երաշխավորված խաղաղությունն է, որպեսզի պատերազմ այլևս չլինի։ Պատերազմի դռները պետք է ընդմիշտ փակվեն»,- այս մասին քարոզարշավի ընթացքում Ալավերդիում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ խաղաղությունը լինի երաշխավորված, և մեր հիմնական դաշնակիցները կանգնեն մեր կողքին ու իրենց ստորագրությամբ ապահովեն այդ համաձայնությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին՝ Ծառուկյանը ասաց, որ այսօր Ադրբեջանը շարունակում է մնալ մեր բարձունքների և գրավված տարածքների վրա ու նոր պահանջներ է ներկայացնում։

«Մեր գերիները դեռ այնտեղ են։ Եթե իսկապես խաղաղություն կա, ապա ինչո՞ւ գերիները չեն վերադարձվում, ինչո՞ւ չեն դադարում պահանջները։ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել, և մենք պետք է խելացի ու միասնական լինենք, որպեսզի առանց արյունահեղության, բանակցությունների և ճիշտ մոտեցումների միջոցով լուծենք առկա խնդիրները։ Չկա այնպիսի խնդիր, որը հնարավոր չէ լուծել ճիշտ բանակցությամբ և համագործակցությամբ՝ ի շահ ժողովրդի և պետության»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում միշտ խոսել է միայն այնպիսի ծրագրերի և քայլերի մասին, որոնք իր ուժերի սահմաններում են եղել իրականացնելու։ Նրա խոսքով, ձևավորվել է ուժեղ թիմ, որտեղ առաջնահերթ նշանակություն չունի մարդու կուսակցական պատկանելությունը կամ անկուսակցական լինելը։ Ըստ նրա, ամենակարևորը մասնագիտական կարողություններն ու տվյալ ոլորտում արձանագրած արդյունքներն են, քանի որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է ներգրավել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։

«Մենք մեկ ազգ և մեկ ժողովուրդ ենք։ Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ կան, բայց այսօր անհրաժեշտ է համախմբվել։ Պետք է միավորել բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են ապահովել անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, լուծել ժողովրդի խնդիրները և մարդկանց դեմքին ժպիտ վերադարձնել։ Որոշումը ձերն է»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Գ. Ծառուկյանը։

Անդրադառնալով իշխանությունների քարոզարշավի ընթացքում ցուցաբերած պահվածքին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այսօր իշխանությունները տեսնում են հասարակական տրամադրությունները և անհանգստացած են։

«Եթե վստահ լինեին իրենց բարձր արդյունքների վրա, այսքան խառնված չէին լինի։ Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք։ Նման խոսակցությունները պարզապես վախի մթնոլորտ ստեղծելու փորձ են, բայց դա նրանց չի փրկելու։ Այսօր մարդկանց ազատում են աշխատանքից, ակտեր են գրում և ճնշումներ են գործադրում։ Բայց նրանք, ովքեր այսօր նման որոշումներ են կայացնում, պետք է մտածեն, թե ընտրություններից հետո ինչպես են պատասխան տալու իրենց գործողությունների համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է