Լրահոս 24/7
01.06.2026

Իրանն արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները. CNN

Իրանն արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները. CNN

Իրանը պատրաստ է Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների ուղղությամբ մեծ թվով հեռահար հրթիռներ արձակել, քանի որ արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները, հայտնում է CNN լրատվականը։

Ըստ պարբերականի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների՝ Թեհրանին հաջողվել է պարզունակ տեխնիկայի, օրինակ՝ բուլդոզերների ու ինքնաթափերի միջոցով բացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռմբակոծված ստորգետնյա թունելների 69 մուտքերից 50-ը, ինչպես նաև վերանորոգել ու ասֆալտապատել քանդված ճանապարհները։

Ռազմական փորձագետները նշում են, որ հակառակորդի թանկարժեք հարվածները, որոնք շաբաթներ շարունակ սահմանափակում էին իրանական հրթիռների կիրառումը, չեն կարողացել ոչնչացնել ստորգետնյա ենթակառուցվածքները, քանի որ Իրանն արդեն 20 տարի պատրաստվում էր նմանատիպ պատերազմի և խորը գետնի տակ պահպանել է շուրջ 1000 հրթիռ։

Չնայած Վաշինգտոնն ու Թեհրանը հրադադարից հետո նախնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում, փորձագետները նախազգուշացնում են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանն ի վիճակի է անմիջապես շարունակել հարվածները, քանի որ հրթիռների արձակման կայանքներն ու անձնակազմը լիովին պատրաստ են։

CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզական գնահատականները նույնպես փաստում են, որ Իրանը սպասվածից շատ ավելի արագ է վերականգնում իր ռազմական կարողությունները, այդ թվում՝ ԱԹՍ-ների արտադրությունն ու հրթիռային բազաները, ինչը վկայում է միայն ռազմական հարվածներով Թեհրանի հրթիռային պոտենցիալը լիովին չեզոքացնելու անհնարինության մասին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է