Լրահոս 24/7
01.06.2026

Էնքան գլուխ գովացին, որ խաղաղություն են բերել, բերեցին տնտեսական պատերազմ. Գագիկ Ծառուկյան

Էնքան գլուխ գովացին, որ խաղաղություն են բերել, բերեցին տնտեսական պատերազմ. Գագիկ Ծառուկյան

«Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է։ Մի բան պետք է հասկանան, տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ»,-երեկ Վանաձորում քայլերթի ընթացքում պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ լրագրողների հարցերին՝ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, այսօր տնտեսությունը քանդման եզրին է՝ իր բազմաթիվ բացասական հետևանքներով։

«Էս ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, այսպես չի լինում։ Խոսում են դատարկ-դատարկ, այլընտրանք ունենք, ասում են։ 10 տարի այդ այլընտրանքը չի լինելու։ Պետք է տիրապետեն՝ թե տնտեսությունն ինչ է։ Տնտեսությունը խաղալիք չէ։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները գլուխ գովացին, թե խաղաղություն են բերել, բայց բերեցին տնտեսական պատերազմ։

Վանաձորում տեղի ունեցած հանդիպումն ամփոփելով՝ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբույան իր էջում նշել է.

«Լավ փոփոխությունների սպասող լոռեցիները համախմբվել են մարզկենտրոն Վանաձորում՝ մեկ նպատակի շուրջ․ հունիսի 7-ին իրենց քվեով նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ և ազդարարել մեր երկրի սպասված վերածնունդը։

Վանաձորում տիրող ոգևորիչ մթնոլորտն ու համախմբվածությունը սկիզբն են այն մեծ ծրագրերի, որոնք միասնական ջանքերով իրականացնելու ենք հանուն մեր բոլորի՝ արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի։

Բազմաթիվ անգամներ շեշտել եմ՝ ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, և ես այն պահելու ու պահպանելու եմ։

Սիրելի՛ հայրենակիցներ, միասին՝ դեպի լավ փոփոխություններ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է