«Կիևյան» կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է. այն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերը փոխարինելու ժամանակ:













