«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր «պետությանը չեն դավաճանել և մաքուր ձեռքերով են աշխատել»՝ շեշտելով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը երկրի վիճակը փոխելու համար։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ղեկավարվի գործնական մոտեցմամբ և աշխատանքային օրակարգով, իսկ գլխավոր նպատակը պետք է լինի արագ տնտեսական ու ինստիտուցիոնալ զարգացումը։













