Լրահոս 24/7
01.06.2026

Կառավարման իմաստով Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը շատ-շատ են իրար նման. Էդմոն Մարուքյան

Կառավարման իմաստով Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը շատ-շատ են իրար նման. Էդմոն Մարուքյան

Այսօր Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր էր արել և երկար բարակ խոսել. իմաստն այն էր, որ ոչ մի հանրաքվե էլ չի անելու Եվրոմիություն գնալու համար, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև Հայաստանը չի դիմել ԵՄ-ի անդամակցության համար, որովհետև Հայաստանը չունի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։


Ինչի՞ մասին է այս խոսակցությունը։ Ես ուզում եմ դիմել Եվրոպամետ ընտրողներին։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք բացարձակապես խաբված եք, ձեզ խաբել են այս քարոզչությամբ, որ դուք գնաք ձեր ձայները տաք Նիկոլ Փաշինյանին, իշխանությանը, որ իբր ինքը տանում է Եվրոպա, ինքը պրոամերիկյան է։ Ոչ մի բան չի լինելու, մենք սա տեսել ենք, չորս ու կես տարի Սերժ Սարգսյանը բանակցել է ասոցացման համաձայնագիր չորս ու կես տարի, եկել է պահը, որ պետք է քայլը կատարեր, գնացել դարձել է ԵԱՏՄ անդամ մեկ օրում։ Հիմա նույն բանն է, Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին այս քարոզչությունն արել է մի բանի համար, որ Եվրոպամետ ձևավորված ընտրողների ձայները կոնսոլիդացնի իր կողմ, պրոեվրոպական ուժերը մնան դուրս, ինքը դրանց ձայներն էլ տանի։ Բոլոր Եվրոպամետ ընտրողները, ովքեր պատրաստվում են իրենց ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին կամ իրենց կողքի ուժերին, իմացեք, դուք ձեր ձայնը վառում եք։ Ինչո՞ւ, որովհետև ձեր ձայները չեն գնում պրոեվրոպական օրակարգին, Եվրոպամետ օրակարգին չեն ծառայում դրանք»,- մանրամասնեց Է. Մարուքյանը։

ԼՀԿ նախագահը շեշտեց, որ գործող իշխանությունները եվրոպական կյանքի որակի բարեփոխումներ անգամ չեն անելու։

«Այսինքն՝ ընտրություններից հետո ինքն ասում է՝ ես գնալու եմ Մոսկվա, այս հարցերը կարգավորեմ։ Ինչի մասին է դա։ Մոսկվայից ասեցին՝ հանրաքվե դիր, ինքը այստեղից ասում է՝ չենք դնելու հանրաքվե, մի մտածեք, սաղ լավ է, գալու եմ, ինչ ասեք՝ անելու եմ և ձեր ուզածով է լինելու։ Այնպես, ինչպես որ Սերժ Սարգսյանը չորսուկես տարի բանակցություններից հետո։ Սա այդ երկրորդ սերիան է։ Ըստ էության, կառավարման իմաստով Սերժ Սարգսյանը ու Նիկոլ Փաշինյանը շատ-շատ են իրար նման։ Հիմա ափսոսս գալիս է, որ Եվրոպամետ ընտրողները գնում իրենց ձայները տալիս են իշխանությանը։ Կորցնելու եք այս ձայները, եվրոպական օրակարգի, եվրոպական լոբինգի, եվրոպական կյանքի որակի, եվրոպական չափանիշներ, ստանդարտներ, վիզայի ազատականացում, ոչ մի բանի հետ ինքը կապ չունի»,- ընդգծեց Է. Մարուքյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է