Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ընթացքում ասել է, որ արտասահման արդեն մի քանի բիզնես պատվիրակություններ են մեկնել։ Ըստ նրա, այն դեպքերում, երբ կա անարդարություն, այդ դեպքերում իրենք աջակցության ծրագրեր կանեն։
«Որպեսզի այն, ինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն»,-ասել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար. «Եվ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի, միրգ-բանջարեղենի գնման հետ կապված»,-ասել է վարչապետը։













