«Ընտրական պայքարն այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ, անխիղճ պատերազմի»,- տավուշցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Պատերազմող տղա էիր՝ գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ։ Ով հասկանում է նրա արածները, դեմ է դրանց»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով․ «Սա ընդամենն ընտրական պայքար է, որը վերջանում է հունիսի 7-ին, դրանից հետո մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դարձած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը և դարձնել անվտանգ»։













