Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Այն, ինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն» հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է.
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում ՌԴ: ՀՀ-ն ոչ այդ փողն ունի, ոչ ինքն այդ հնարավորությունն ունի կոմպենսացնելու»:













