ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանը համաձայնել է չմշակել միջուկային զենք, և երկրի այաթոլլան մասնակցում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։
«Նրանք արդեն համաձայնել են, որ միջուկային զենք չեն ունենա»,- չորեքշաբթի օրը փոդքասթ հարցազրույցի ժամանակ ասել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի այաթոլլան ներգրավված է ընթացող բանակցություններում, և որ հոգևոր առաջնորդը տալիս է իր համաձայնությունը բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում։ Նախագահը նաև հավելել է, որ, հավանաբար, որոշ պահի կհանդիպի այաթոլլայի հետ։
Թրամփը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես արագ զարգացող և վստահություն է հայտնել, որ այն շատ բարենպաստ կլուծվի։













