Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը:
«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-շեշտել է նա։













