Լրահոս 24/7
04.06.2026

Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին

Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին

Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նաև Հայաստանի ընտրությունների արդյունքից, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք պետք է տեսնենք, թե ով կհաղթի (ՀՀ խորհրդարանական ընտրություններում ) և հետո գործողություններ ձեռնարկենք, որոշենք։ Որովհետև եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», – ասել է նա։

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Արդյո՞ք մենք իսկապես գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել», – ընդգծել է Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։

«Մենք միշտ կանգնած ենք օրենքի կողմում։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսեք՝ առաջնորդները շատ զգուշորեն ձևակերպեցին իրենց հայտարարությունը (Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ): Այնտեղ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության ուսումնասիրության մասին։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Բայց մենք ասում ենք. եթե դուք ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրամիություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ և պլանավորում է մեզ հետ կռվել, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք ձեզ՝ առանց մաքսատուրքերի, բաց շուկաների, ցածր էներգակիրների գների, ազատ աշխատուժի տեղաշարժի, առանց արտոնագրային վճարների և առողջության ապահովագրության պայմաններում», – հավելել է նա։։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է