Լրահոս 24/7
04.06.2026

Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապես զբաղված է ճգնաժամեր հաղթահարելով. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապես զբաղված է ճգնաժամեր հաղթահարելով. Ռոբերտ Քոչարյան

«Մենք պարտավոր ենք այս 8 տարիների խայտառակությունը փոխարինել արագ վերականգնման տարիներով՝ վերականգնելով հայ ժողովրդի պատիվը, արժանապատությունն ու ներուժը»,- ասում է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա համոզված է՝ այսօրվա բարդ պայմաններում հնարավոր է հասնել իրական և նշանակալի արդյունքների։

«Մենք պետք է ապացուցենք ամենակարևորը՝ միայն մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր ապագան։ Այս ընտրությամբ մենք պետք է վերադարձնենք հայկական պետության գոյության ամբողջական իմաստը։

Հայաստանը չպետք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապես զբաղված է ճգնաժամեր հաղթահարելով»,- նշում է Ռ.Քոչարյանը։

Նա հայտարարում է՝ իրենց նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ. «Մեր նպատակն է հայկական պետության որակի վերականգնում, պետություն, որ կարողանում է պաշտպանել իր քաղաքացիներին, հարգում է իր դաշնակիցներին և հարևանների հարգանքն է վայելում»։

Ռ. Քոչարյանը նաև նշում է. «Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի, դաշնակիցների հետ առճակատում չի լինի, հարևանների հետ ավելորդ լարվածություն չի լինի»։

«Այսօր մեր առջև կանգնած է ևս մեկ պատմական առաքելություն՝ Հայաստանը դուրս բերել ներքին ու արտաքին քաոսից։ Մենք կարողացանք այն ժամանակ, կկարողանանք նաև հիմա, մենք չենք խաղա մեծ տերությունների հակասությունների վրա, մենք կարող ենք բարեկամանական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, միաժամանակ զարգացած հարաբերություններ ունենալ Եվրոպայի և ԱՄՆ հետ, մենք այդ հաջող փորձն ունենք։

Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի հետ, ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը, փոխադարձ շահերի հարգման հիման վրա»։

«Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը:

Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից, ուստի այսօր ընտրությունների գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ:

Մեզ սպասվում է շատ բարդ և մեծ ջանքեր պահանջող աշխատանք։

Մենք պետք է միաժամանակ ուղղենք վերջին տարիների սխալները, իրականացնենք բարեփոխումներ, ընդունենք հրատապ որոշումներ և առաջ շարժվենք։ Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն, թիմային աշխատանք։ Հեշտ չի լինելու, բայց համոզված եմ, որ դա կլինի աշխատանք, որը կբերի արդյունք, հպարտության զգացում»,- ասում է Ռ.Քոչարյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է