Լրահոս 24/7
05.06.2026

Քոչարյանը նստած չէ, այդ թվում՝ դատաիրավական մաֆիայի գոյության պատճառով․ Փաշինյան

Քոչարյանը նստած չէ, այդ թվում՝ դատաիրավական մաֆիայի գոյության պատճառով․ Փաշինյան

Հեռուստաբանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության է ենթարկել նախկին և ներկա ընդդիմադիր գործիչներին՝ անդրադառնալով ինչպես կոռուպցիոն մեղադրանքներին, այնպես էլ դատաիրավական համակարգին, բանակին և խաղաղության գործընթացին։

Խոսելով գործարար Գագիկ Ծառուկյանի մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ նրա նկատմամբ ներկայացվել է հայց՝ շուրջ 300 միլիոն դոլարի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի առնչությամբ։ Վարչապետը պնդել է, որ այդ միջոցները «ժողովրդից թալանված» են և կոչ է արել Ծառուկյանին պատասխանել առաջադրված մեղադրանքներին։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Փաշինյանը հայտարարել է, որ վերջինս ազատության մեջ է մնում նաև «դատաիրավական մաֆիայի» գոյության պատճառով։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը կարող է դառնալ այդ համակարգը վերացնելու գործիքներից մեկը։

Վարչապետը քննադատել է նաև «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին՝ արձագանքելով նրա՝ բանակի վերաբերյալ հայտարարություններին։ Փաշինյանի խոսքով՝ Կարապետյանների ընտանիքի անդամները չեն ծառայել բանակում, մինչդեռ հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքներ իրենց զավակների ծառայությամբ ավելի մեծ ներդրում են ունեցել երկրի պաշտպանության գործում։

Խաղաղության գործընթացի թեմայով Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշված «միջանցքի» պահանջը չի իրականացվել և չի իրականացվելու։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել իր զինված ուժերը՝ հերքելով պնդումները, թե Երևանը ստանձնել է բանակի սահմանափակման պարտավորություններ։

Վարչապետը պաշտոնապես բացառել է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման հնարավորությունը՝ այդ թեմայի տարածումը վերագրելով իր քաղաքական հակառակորդներին։

Փաշինյանի գնահատմամբ՝ այսպես կոչված «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ, քանի որ իր քաղաքական և տնտեսական դիրքերն ամրապնդել է հակամարտության պայմաններում։ Նրա խոսքով՝ այդ ուժերը փորձում են խոչընդոտել խաղաղության օրակարգի առաջմղմանը

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է