Լրահոս 24/7
05.06.2026

ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ

ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ

Միացյալ Նահանգները սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը», – «Ազատությանը» տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։

Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը շեշտել է՝ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները։

«Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է Երևանի ու Վաշինգտոնի միջև խորացող հարաբերությունների և TRIPP նախագծի կարևորությունը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրվեց երեկ՝ Հայաստանի արտգործնախարարի, օրեր առաջ էլ՝ ԱՄՆ պետքարտուղարի կողմից։
«Սրանով համաձայնագիրը պատրաստ է վավերացման», – ասել էր Արարատ Միրզոյանը։

«Ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, TRIPP-ը առանցքային և երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու գործում», – «Ազատությանը» փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Մինչ այդ՝ այս շաբաթ, պատասխանելով կոնգրեսականների հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պետքարտուղարն ընդգծել էր Թրամփի վարչակազմի մտահոգությունը Հայաստանում Ռուսաստանի գործողությունների հարցում։

«Ռուսներն այդքան էլ գոհ չեն մեր ներգրավվածությունից», – ասել էր Մարկո Ռուբիոն՝ հավելելով. – «Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք (ռուսները) կցանկանային, որ ներկայիս վարչապետը պարտվեր ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»։

Ընդգծելով, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն այժմ հասել են աննախադեպ մակարդակի, Ռուբիոն միաժամանակ ընշեշտել էր՝ Վաշինգտոնը նպատակ ունի ոչ թե Հայաստանին հեռացնել մյուս գործընկերներից, այլ աջակցել Երևանի՝ անկախ արտաքին քաղաքականություն վարելու կարողությանը։

«Պարզ ասած՝ մենք այնտեղ չենք՝ Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար: Մենք նրանց չենք խնդրում, որ բարեկամ չլինեն այլ երկրների հետ: Մենք պարզապես ուզում ենք հարաբերություններ ունենալ նրանց հետ», – ասել էր նա։

Պետքարտուղարի հայտարարությունները հնչել են վերջին շաբաթներին հրապարակվող հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն՝ արևմտյան հետախուզական ծառայություններն ու պաշտոնյաներն արձանագրել են՝ Ռուսաստանն ակտիվացնում է ջանքերը՝ թույլ չտալուՆիկոլ Փաշինյանի վերընտրությունը:

Մայիսի վերջին հրապարակված Reuters-ի հետաքննության համաձայն՝ Մոսկվան մտավախություն ունի, որ Փաշինյանի հաղթանակը կարող է ամրապնդել Արևմուտքի հետ մերձենալու Հայաստանի ջանքերը, ինչը հետագայում է՛լ ավելի կխաթարի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում:

Հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների հինգ պաշտոնյաների և փաստաթղթերի՝ Reuters-ը հաղորդել էր, որ ռուսական արշավի շրջանակում փորձ է արվել ամրապնդել Կրեմլին մոտ թեկնածուների դիրքերը, ինչպես նաև քննարկվել է Ռուսաստանում բնակվող հայերին հայրենիք տեղափոխելու ծրագիրը ՝ Փաշինյանի հակառակորդներին ընտրելու համար:

Ըստ այդ հրապարակման, Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար ընտրողների Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի
մոտ 50 միլիոն դոլար։ Reuters-ը միաժամանակ նշել էր, որ հնարավորություն չի ունեցել պարզել՝ արդյո՞ք այդ ծրագիրն օրագործվել է, և կա՞մ արդյոք այն բավարար կլինի առաջատարների միջև եղած լայն տարբերությունը կրճատելու համար։

Արևմտյան վերլուծաբանները «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծել են՝ կասկած չկա, որ Ռուսաստանը Հայաստանի խորացող կապերը Արևմուտքի հետ դիտարկում է որպես ռազմավարական մարտահրավեր։

«Կան բազմաթիվ փաստաթղթավորված ապացույցներ, որ ռուսական ապատեղեկատվական գործակալներն ու լրատվամիջոցները չափազանց ակտիվ են հայկական ընտրությունների հարցում», – ասել է ամերիկյան RAND վերլուծական կենտրոնի պաշտպանության և անվտանգության հետազոտող Մայքլ Հիկարի Չեչիրան։ Միաժամանակ, փորձագետն ընդգծել է, որ ռուսական այդ ջանքերը հաճախ սահմանափակ ազդեցություն են ունենում և հազիվ թե կարողանան արմատապես փոխել ընտրությունների արդյունքը։

«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ներկայիս կառավարության կողմից հակամարտության կարգավորման ջանքերի նկատմամբ շարունակական վստահություն կա, իսկ Ռուսաստանի նկատմամբ՝ շարունակական թերահավատություն», – ասել է նա, փաստելով. – «Սա ցույց է տալիս, որ Հայաստանի բնակչությունն ավելի քիչ է ենթարկվում Ռուսաստանի տեղեկատվական արշավներին»։

Ըստ RAND-ի փորձագետի, Մոսկվայի երկարաժամկետն նպատակն է կարծես հետ պահել Հայաստանին արևմտյան ինստիտուտների հետ մերձեցման փորձերից։

«Ռուսաստանը, անկասկած, ձգտում է Հայաստանը պահել իր այսպես կոչված ազդեցության գոտում, մասնավորապես՝ խափանել Հայաստանի եվրոպական դաշինքները», – ասել է Չեչիրան։

Նույն կարծիքին է նաև Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դ’Անիերին։

«Ես այս պահին Ռուսաստանի միջամտող ռազմավարության արդյունավետությունը բարձր չեմ գնահատում», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Դ’Անիերինմիաժամանակ հավելելով. - «Միանգամայն ճիշտ է, որ Մոսկվան ցանկանում է Փաշինյանը պարտվի և փորձում է դրա համար ամեն տեսակի հարկադրանք կիրառել Հայաստանի դեմ՝ տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական և այլն»։

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն այժմ շատ բան են անում Հայաստանում բարգավաճմանը, խաղաղությանը և ժողովրդավարությանը նպաստելու համար», – ասել է Դ’Անիերին, – «Եվ հիմա հայերից է կախված, թե ում կընտրեն»։

Մինչ Հայաստանը պատրաստվում է քվեարկության, Վաշինգտոնի ուղերձը մնում է հստակ. երկրի ապագան պետք է որոշեն հենց իրենք՝ հայերը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է