ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հաղթանակ տանել Իրանի նկատմամբ։ «Կհաղթենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով»,- ասել է նա լրագրողներին՝ Սպիտակ տանը անցկացված միջոցառման ընթացքում։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի հիմնական մասերը պետք է դառնան Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության մասին պայմանավորվածությունները և Թեհրանից` միջուկային զենք ձեռք չբերելու երաշխիքները:













