Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել է, որ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ իրենք այժմ հրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն են ցուցաբերել՝ սուբսիդավորելու գյուղատնտեսական և այլ ապրանքներ։
«Եվ երկրորդը՝ ամենակարևոր լուրը, որ տիկին նախագահը փոխանցեց, այն էր, որ ՀՀ-ի գյուղապրանքները, առանց մաքսի, այսինքն՝ ազատ մաքսային ռեժիմով, կարող են արտահանվել Եվրոպական միություն»,- շեշտել է վարչապետը։













