ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան բացառել է, որ ընդդիմադիր ուժերը մեծամասնություն ունենան։
«Կոնսոլիդացիան մի բան է, կարող են վարչապետի թեկնածու ունենալ, բայց իրենք պետք է ունենան մեծամասնություն։ Սակայն բացառված է, որ իրենք կարողանան ունենալ մեծամասնություն։ Թող ունենան վարչապետի թեկնածու, բայց այդ թեկնածուն որևէ տեղ չի հասնի»,- ասել է նա։













