ԿԸՀ-ն նիստ է գումարել՝ ամփոփելու հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 58.94%-ը։
ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
«Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է»,- ասել է նա՝ ապա ներկայացրել ընտրություններին մասնակից ուժերի ստացած քվեները:













