Լրահոս 24/7
08.06.2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում:

Ըստ հայտարարության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները վկայում են, որ հաղթանակի մասին հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ, և նրա աջակցությունը նախորդ ընտրական փուլի համեմատ իբր նկատելիորեն նվազել է:

Մոսկվան շեշտել է, որ հայ հասարակության մեջ առկա է հայ-ռուսական կապերի առաջընթաց զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա անդամակցության հստակ պահանջարկ, ինչը զգալի օգուտներ է բերում հայ ժողովրդին:

Ռուսական կողմի պնդմամբ՝ ողջ քարոզարշավն ու քվեարկության ընթացքն ուղեկցվել են իշխանությունների կողմից ընդդիմադիր ուժերի, նրանց ակտիվիստների և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իբր կոշտ բռնաճնշումներով, ինչը որակվել է որպես ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների ընթացակարգերի կոպիտ խախտում:

Հայտարարության մեջ նշվում է, որ հալածանքներն ուղղվել են բացառապես այն ուժերի դեմ, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցության շարունակականությանը և Եվրամիությանն անդամակցելու «փակուղային կուրսից» հրաժարվելուն:

«Մոսկվան միշտ եղել է և միշտ էլ կլինի շահագրգռված ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է, և մենք նրանց մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։ Միևնույն ժամանակ, վերջին ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը չափազանց բևեռացված է։ Այս պայմաններում, Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա բաժանում և սոցիալ-տնտեսական ցնցումներ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով»,- Զախարովայի հայտարարության մեջ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է