Լրահոս 24/7
09.06.2026

Պետք է արագացվի Հայաստանի և ԱՄՆ-ի TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը. վարչապետ

Պետք է արագացվի Հայաստանի և ԱՄՆ-ի TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի աշխատանքները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքները կեղծելու և կեղծիքների մեխանիզմներ օգտագործելու դեպքերին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ընտրակաշառքների և ընտրողների ազատ կամարտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ պայքարի համար։ «Սա ցույց է տալիս նաև մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը, որովհետև մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք իրենց արդյունքը տվել են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը մտահոգություն է հայտնել, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված. երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ պրակտիկան պետք է արմատապես փոխվի և մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. «Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է։ Առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովուրդը և նրա ազատ կամքը և նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Կառավարության առաջիկա գործունեությանը և ընդգծել, որ պետք է ակտիվ աշխատել, ամփոփել նախորդող շրջանում արվածը և պլանավորել առաջիկա անելիքները մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Վարչապետը կարևորել է, մասնավորապես՝ ճանապարհաշինության, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շարունակականության ապահովումը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երեխաներին տրված խոստումների իրականացմանը՝ դպրոցների, մարզադպրոցների, արվեստի դպրոցների, խաղահրապարակների հետ կապված։

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում իրականացվող ծրագրերից առանձնացրել է TRIPP նախագծի իրագործումը և նշել, որ պետք է հնարավորինս արագ ապահովել նախագծի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև, մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։

«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։ Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- ասել է երկրի ղեկավարը։

Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշում ընդունելն է։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ այդ հարցը վարչական ղեկավարները քննարկեն բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ՝ թեմաների հետ առնչվող Կառավարության անդամների, մարզպետների, համայնքների վարչական ղեկավարների մասնակցությամբ։ «Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լուծենք, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ուրախությամբ հավելել, որ այս տարի գրեթե բոլոր համայնքները ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։

Վարչապետը նախատեսվող բոլոր այդ ծրագրերն իրականացնելու համար մեկ անգամ ևս կարևորել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը. «Մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք, և մեր բնակիչները, քաղաքացիներն այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, թե ոնց է աշխատում պետությունը։ Այսինքն` հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետ է գնում, դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ»։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև բիզնես միջավայրի բարելավմանը, միկրոբիզնեսի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին և, մասնավորապես, ընդգծել. «Մենք շատ մեծ արտոնյալ դաշտ ենք ստեղծում, բայց պետք է նաև մեխանիզմներ ստեղծենք, որ այդ արտոնյալ դաշտը չչարաշահվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար արտոնյալ դաշտերը չարաշահվում են, և մենք մեր նպատակից շեղվում ենք իրականում՝ ուզում ենք օգնել, աջակցել փոքր բիզնեսին, բայց պարզվում է, որ այդտեղ տեղավորվում և ուղղակի այդ արտոնությունը չարաշահում են»։

Վարչապետն առաջիկա 5 տարիների առաջնահերթություններից է համարել հանրապետությունում ջրային ոլորտի կագավորումը և այդ համատեքստում ընդգծել «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքն ու ներդրումների ուղղությունները որոշելու կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոշտ թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը, էներգետիկ վերափոխման թեմային, որը վերաբերում է էներգիայի ստեղծման և օգտագործման նոր ձևերին, պետական բյուջեի եկամուտների հավաքագրմանը և այլն։

Երկրի ղեկավարը ներկայացված ոլորտային հարցերի վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը։

Լրահոս
Պետք է արագացվի Հայաստանի և ԱՄՆ-ի TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը. վարչապետ
16:52
Պետք է արագացվի Հայաստանի և ԱՄՆ-ի TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը. վարչապետ
Ընդդիմությունը ապագաղափարական է. Աթանեսյան
16:29
Ընդդիմությունը ապագաղափարական է. Աթանեսյան
Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:06
Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Գյումրիում պետք է հնարավորինս արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյան
15:41
Գյումրիում պետք է հնարավորինս արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյան
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
15:20
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
15:03
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու հարցով խորհրդակցություններ կանցկացնի
14:49
«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու հարցով խորհրդակցություններ կանցկացնի
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
14:32
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:54
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ
13:41
«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:19
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս․ ԳՇ պետ
12:53
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս․ ԳՇ պետ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
12:12
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կհանդիպեն, այս անգամ՝ ՀՀ-ում. Միրզոյան
12:00
Հայ և թուրք գործարարները կհանդիպեն, այս անգամ՝ ՀՀ-ում. Միրզոյան
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
11:41
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv