Լրահոս 24/7
10.06.2026

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյան

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր ճամբարից հնչող հայտարարություններին։

«Դե, հիմնական թեզն այն է, որ մանդատները մի՛ վերցրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղեք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջեք մի բան, որն իրենք չեն կարող անել», – ասել է ԱԺ նախագահը և հավելել, որ դա տեխնիկապես անհնար է. նրանք չեն կարողանալու իրենց 100-200 հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզել, որպեսզի հրաժարվեն «դեպուտատ» դառնալուց։

«Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան սխեմաներ են աշխատացրել, այդքան մարդիկ անտուն են հայտնվել, դեռ հայտնվելու են, ո՞նց իրանք մանդատ չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանդատ չվերցնելը, եթե դա ինչ-որ ձևով ստացվի, որևիցե բան չի փոխելու. այլ պատգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն, և դա իրականության մեջ բան չի փոխի», – նշել է նա։

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմությունը. «Ընդդիմությունը հրաժարվեց տարբեր պաշտոններից՝ «Դոնթի» բանաձևով իրենց հասանելիք Ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների պաշտոններից, և ի՞նչ եղավ… ոչ մի բան։ Ազգային ժողովը կշարունակի և շարունակելու է աշխատել», – ասել է ԱԺ նախագահը։

«Օրինակ, «Հայաստան» դաշինքը, այսինքն՝ ի՞նչ երեսով է… անունն ի՞նչ է դնելու, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում իրենք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցրել հանձնաժողովների ղեկավարների պաշտոնը, հիմա վերցնելո՞ւ են։ Ի՞նչ տարբերություն։ Այ, այսպիսի իրավիճակի մեջ են հայտնվել», – շեշտել է նա։

Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախ ազգը սպասում է Սամվել Կարապետյանի ասուլիսին. «Ի՞նչ եղավ, գիշերը խոսք էր տրվում, որ առավոտյան հայտարարությամբ հանդես կգան։ Ի՞նչ է, սպասումները չարդարացա՞ն։ Մեկ միլիոն մարդու փող էր բաժանվել, բայց իրականում այդ բաժանված փողի դիմաց ընդամենը դրա մեկ երրորդի չափով ձայներ եկա՞ն», – հարցադրում է արել Ալեն Սիմոնյանը և հավելել. «Բարի գալուստ իրական Հայաստան»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է