Հայաստանն ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը մասնավորապես գրել է.
Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։
Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։

















