Լրահոս 24/7
15.06.2026

Առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել». Իոաննիսյան

Առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել». Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի տարածած այսօրվա մեկնաբանությանը, գրում է.

«Ուրեմն, ԿԸՀ նախագահն ասում է, որ քանի որ այդ երեք տեղամասերի ընտրողները արդեն գիտեին, թե Հանրապետության քվեարկության արդյունքները ինչպիսին են, ականատես կլինեինք tactical voting-ի, երբ ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։

Կոպիտ ասած, Վահագն Հովակիմյանը ասում է, որ ստեղծված իրավիճակում այդ տեղամասերում բոլոր ընդդիմադիր ընտրողները, անկախ իրենց հայացքներից, կընտրեին ԲՀԿ-ին, որպեսզի այն անցներ։

ԿԸՀ նախագահը, այսպիսով, բացի անհամեստ մանիպուլյացիայից (այդ տեղամասերում ԲՀԿ-ն արդեն իսկ ուներ շեմը հաղթահարելու համար բավարար ընտրող), ըստ էության, ասում է, որ «օրենսդիրը սխալ կարգավորում է գրել, մենք դրան չենք ենթարկվի»։ Ահա, թե ինչու.

Օրենսգրքի համաձայն առանձին տեղամասերում վերաքվեարկությունը միշտ էլ ընտրությունից երկու շաբաթ անց է, երբ բոլորին պարզ է ընտրությունների պատկերը, ինչը, բնականաբար, միշտ էլ ազդելու է այդ տեղամասերի վերաքվեարկության արդյունքների վրա։

Ավելին, առանձին տեղամասերում վերաքվեարկությունը, ըստ օրենսգրքի, նշանակվում է, երբ դրա արդյունքները էական են ընտրությունների համար։

Այսինքն, ըստ Ընտրական օրենսգրքի՝ առանձին տեղամասերի վերաքվեարկությունը միշտ էլ վերածվելու է tactical voting-ի… Եվ ուրեմն, ըստ ԿԸՀ-ի, փաստորեն, երբեք չի կարելի անել առանձին տեղամասերի վերաքվեարկություն։

Այլ կերպ ասած այն, ինչ ԿԸՀ-ն համարում է այս անգամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն չանելու հիմք` վերաբերելի է ցանկացած այլ հիպոթետիկ իրավիճակի ու ուղիղ հակասում է օրենսգրքի կարգավորմանը։

Հ.Գ. Մենք կարող ենք քննարկել, թե որքանով է դա ճիշտ կարգավորում, իսկ որքանով արժի այն վերանայել։ Բայց առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել»»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է