ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցի արդյունքում միջազգային ամսագրի մայիսյան համարում հրապարակվել է Հայաստանին նվիրված 8-էջից բաղկացած հոդված։
Հոդվածն ընթերցողներին տանում է ճանապարհորդության՝ Երևանից դեպի Հայաստանի տարբեր անկյուններ՝ բացահայտելով վանական համալիրներ, հարուստ ավանդույթներ և տպավորիչ բնություն։
Աշխարհի ամենահեղինակավոր ճանապարհորդական պարբերականներից՝ National Geographic Italia-ի միջոցով Հայաստանը ներկայացվում է միջազգային լայն լսարանին, որպես յուրօրինակ ուղղություն։











