ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին ու TRIPP-ի նախագծի վրա դրանց ազդեցությանը։
«Պետք է ուրախությամբ արձանագրեմ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության գործարքը, ինչը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դարձնում է առավել քան արդիական, և TRIPP նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ դրա կարևորագույն նրբություններից մեկն էլ այն էր, որ բացվում են հաղորդակցության ուղիներն արևելքից արևմուտք, ինչպես նաև հյուսիսից հարավ կամ հակառակ ուղղությամբ։ Եվ այս գործընթացը՝ TRIPP նախագիծը, միանշանակ և աներկբա բացելու է Պարսից ծոց–Սև ծով հաղորդակցության ուղիները»,- ասել է նա։













