Այսօր ԱԺ հիմնական նիստից հետո սպասվում է Կառավարության հետ հերթական հարցուպատասխանը։ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի նիստին։ Կառավարության հետ հարցուպատասխանը կանցնի ՝ առանց ընդդիմության մասնակցության։













