Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերահաստատել է, որ 300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է։
«Նման բան չի եղել և չի լինելու։ Նաև բացատրել եմ՝ ինչու։ Ընդհակառակն, կարծում եմ, մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք այս սուտը տարածել են»,-ասել է վարչապետը։













