Լրահոս 24/7
18.06.2026

Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան

«Հունիսի 7-ի ընտրություններից հետո մենք մտել ենք աննախադեպ մի իրականություն, որը լուծում է պահանջում։ Հենց այնպես մոռացության տալ, չտեսնելու տալ՝ չի հաջողվելու։ Երեք տեղամասերի վերաքվեարկության հարցը լուծում է պահանջում, որովհետև այն միայն երեք տեղամասերի մասին չէ, և միայն ԲՀԿ-ի մասին չէ։ Այն շատ ավելի խոր խնդիր է։ ՍԴ դիմելու նախօրյակին փորձեմ հստակեցնել մի քանի հարց»,-գրում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված ԷԼինար Վարդանյանը։

Նրա խոսքով, սա հարձակում է ժողովրդավարության դեմ.

«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը։ Երբ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող հարցերը լուծվում են այնպես, որ ընտրողները զրկվում են իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից, վտանգի տակ է դրվում հենց ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությունը։ Խնդիրը միայն երեք ընտրատեղամասերի կամ մի քանի հազար ձայների մասին չէ. խնդիրը պետության պատրաստակամությունն է՝ հարգել կամ անտեսել քաղաքացիների կամքը։ Եթե ընտրողի ձայնը կարող է երկրորդական դառնալ վարչական որոշումների համեմատ, ապա դա արդեն ժողովրդավարության վթար է։

Այս իրավիճակի միակ իրավական լուծումը երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելն է, ինչպես պահանջում է օրենքը

Երբ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում, օրենքի և ժողովրդավարական տրամաբանության միակ լուծումը վերաքվեարկությունն է, և ոչ քաղաքական մեկնաբանությունները, ոչ պաշտոնյաների հայեցողությունը, ոչ էլ կիսատ-պռատ իրավական հիմնավորումները, այլ վերաքվեարկությունը։ Յուրաքանչյուր քաղաքացու քվեն պետք է պատշաճ կերպով արտացոլված լինի վերջնական արդյունքներում։ Քաղաքացին մեղք չունի, որ ԿԸՀ-ն նորմալ ընտրություններ կազմակերպել ունակ չէ։ Խնդրի էությունն այն է, որ ժողովրդավարական պետությունում քաղաքացիների ձայնի արժեքը չի կարող որոշվել վարչական մարմնի մեկնաբանությամբ։

Թե որ ուժերը պետք է լինեն Ազգային ժողովում, պետք է որոշեն բացառապես ընտրողները և ոչ թե Վահագն Հովակիմյանը

Ազգային ժողովի կազմը պետք է ձևավորվի բացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքներով։ Ոչ մի պաշտոնյա իրավասու չէ իր որոշումներով ազդել այն հարցի վրա, թե որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում և որոնք՝ ոչ։ Երբ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող որոշումները կայացվում են առանց ընտրողներին նորից դիմելու, անխուսափելիորեն առաջանում է տպավորություն, որ ժողովրդի կամքը փոխարինվում է պաշտոնեական հայեցողությամբ։

Եվ այստեղ ծագում է գլխավոր հարցը՝ Հայաստանում իշխանությունը պատկանո՞ւմ է ժողովրդին, թե՞ մի խումբ պաշտոնյաների, որոնք որոշում են, թե որ ձայներն են կարևոր, իսկ որոնք՝ ոչ։

Անթույլատրելի է, երբ ընտրական գործընթացի վերջնական արդյունքը որոշվում է ոչ թե քվեատուփի մոտ, այլ պաշտոնյաների աշխատասենյակներում։ Անթույլատրելի է, որ հազարավոր քաղաքացիների կամքը անտեսվում է միայն այն պատճառով, որ այդ կամքը կարող է անհարմար լինել իշխանության համար։

Այս հարցը չի վերաբերում միայն մեկ կուսակցության կամ մեկ ընտրական արդյունքի։ Այն վերաբերում է Հայաստանի ապագային և ժողովրդավարական մշակույթին։ Եթե այսօր ընդունենք, որ քաղաքացիների ձայների ճակատագիրը կարող է որոշվել առանց նրանց, ապա վաղը դա կդառնա օրինաչափություն ցանկացած ընտրության ժամանակ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է