Լրահոս 24/7
18.06.2026

Մինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

Մինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

«Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամսով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ» կառավարության նիստում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով որ արտոնությունը չի վերաբերում պետական մարմիններին։

Նրա խոսքով՝ կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով պայմանագրեր՝ կես դրույքից կամ 1 դրույքից պակաս չափով պայմանագրեր:

«Առաջին երեք ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: 4-6 ամիսների համար, այսինքն՝ երբ կշարունակվի և ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը՝ եկամտային հարկի 100 %-ի չափով, բայց 50 հազար դրամից ոչ ավելի, և եթե այդ աշխատանքային հարաբերություններն ավելի կայուն կլինեն, այսինքն՝ 1 տարին կլրանա, 1 տարվա ավարտին նաև 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն կլինի գործատուին»,-հայտնեց Թորոսյանը՝ ճշտելով, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնենք, նաև՝ թվային հարթակների միջոցով:

Նախարարը տեղեկացրեց, որ կան պայմաններ, որոնք կկանխարգելեն չարաշահումները, օրինակ, որ տվյալ գործատուի մոտ, ում հետ պետք է պայմանագիրը կնքվի, այդ քաղաքացին վերջին 3 տարում պիտի աշխատած չլինի, և վերջին 3 ամսում ընդհանրապես պիտի աշխատած չլինի, որպեսզի արհեստականորեն պայմանագրերի խզում կամ վերակնքում չլինի այս ծրագրից օգտվելու նպատակով:

«Կարծում ենք, որ եթե հաջողվի այս ծրագիրն իրականացնել, մենք նաև այլ խմբերի քաղաքացիների համար կկարողանանք անել»,-ասաց ԱՍՀ նախարարը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է