Լրահոս 24/7
19.06.2026

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ պահվածքին․ Աշոտյան

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ պահվածքին․ Աշոտյան

«Ընտրարշավի ընթացքում և հատկապես հետընտրական հատվածում Նիկոլ Փաշինյանի կեցվածքն, անշուշտ, ունի նախ քաղաքական դրդապատճառներ: Սակայն պակաս կարևոր չէ, կարծում եմ, նաև անձի հոգեբանական բնութագիրը։

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ, էկզալտացված և անադեկվատ պահվածքին: Նրա այդպիսի կերպարային ֆենոմենը, ինչպես նաև իր կողմից հերթական անգամ քաղաքական հետապնդման ենթարկվելու հետևանքով բանտախցում առաջացած ազատ ժամանակը ճանապարհ հարթեցին պսիխոպաթիկ երևույթների մասին լրացուցիչ գրականություն ուսումնասիրելու:

Ուստի, թույլ տվեք ձեզ ներկայացնել հոգեբան Ռոբերտ Հայերի կողմից հեղինակած գրքում («Лишенные совести. Пугающий мир психопатов» 2007թ.) առաջարկվող մեթոդական ստանդարտը մասնագիտական առումով գնահատելու այս կամ այն քաղաքական կամ պատմական ֆիգուրի պսիխոպաթիկ գծերը:

Մասնագետները ընդհանուր առմամբ  տարբերակում են 20 բնութագրիչ, իսկ մաքսիմալ հնարավոր բալը այդ սանդղակով 40-նն է: Հարկ է նշել, որ միջին մարդը հավաքում է մոտ 5 բալ:

Ձեր գործը հեշտացնելու նպատակով ձեզ եմ ներկայացնում այդ բնութագրիչները՝ խմբված 14 կետերի մեջ:

Ինքս ոչ մի գնահատական չեմ պարտադրելու կամ արտահայտելու: Զուտ տալու եմ բնութագրիչը և թողնեմ ընթերցողին՝ իր բազմոցին կամ օֆիսային սեղանին ինքնուրույն պատասխանելու հարցադրմանը:

Եվ այսպես՝

1.Մակերեսային է, թեթևսոլիկ-համակրելի, խելացի, սեփական մտքերի հստակ ձևակերպմամբ:

2.Գերաճածած ինքնագնահատական, նարցիսիզմ:

3.Վաղ մանկական հասակում վարքային խնդիրներ:

4.Չունի խիղճ, չունի մեղավորության կամ զղջման զգացողություն:

5.Չունի էմպատիա, անհաղորդ է և հակված բռնությանը:

6.Մշտական ստախոսության, խաբեության և մանիպուլյացիաների հանդեպ հակում:

7.Անհուսալի, սեփական գործողությունների հանդեպ պատասխանատվությունից խուսափում:

8.Անկանոն սեռական կապեր

9.Մակաբուծում, այլոց հաշվին ապրելու հակում:

10.Իմպուլսիվ վարքագիծ, խթանվելու մշտական պահանջարկ:

11.Երկարաժամկետ և իրատեսական պլանավորման անկարողություն:

12.Մակերեսային էմոցիաներ, վախի բացակայություն:

13.Արվեստի նկատմամբ անընկալունակություն:

14.Երկարատև հարաբերություններ կառուցելու և նվիրված լինելու անկարողություն:

Ահա այն մասնագիտական, թեթևակի ադապտացված մատրիցան, ըստ որի՝ յուրաքանչյուրը կարող է ինքը գնահատել՝ պսիխոպա՞թ է արդյոք Փաշինյանը կամ որևէ այլ «կրքոտ» հռետոր:

Հ.Գ. Ազնիվ կլինեք գնահատելիս: Ի դեպ, ձեր պատասխաններն ու գնահատականները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում:

Հ.Գ.1. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

17.06.2026թ.

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է