Լրահոս 24/7
19.06.2026

Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահությունը, «Միասին» շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման Համակարգող խորհուրդը, հավատարիմ Հայաստանում ժողովրդավարական, իրավական ընթացակարգերի կայացմանը, հանուն ՀՀ ազգային և պետական շահերի, անվտանգության և իրական խաղաղության հաստատման, արձանագրում է․
Ա․ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ընթացել են իշխող ՔՊ վարչախմբի և նրանց առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ բռնաճնշումների, ընդդիմադիր հայացքներ կրող ՀՀ քաղաքացիների և քաղաքական ուժերի հանդեպ ուղղորդված հետապնդումների, կասկածահարույց քրեական գործերի զանգվածային հարուցման և դրանց հետևող անհիմն ազատազրկումների մթնոլորտում։ Այս ամենի գագաթնակետը դարձավ հունիսի 7-ի ընտրություններին հաջորդող գիշերը։ Դեռ հաշվարկված չէին ընտրատեղամասերի անգամ 20% տոկոսի ձայները, Նիկոլ Փաշինյանը հրավիրեց ասուլիս և իրեն հռչակեց հաղթող։ Դրան հաջորդեց ապշեցուցիչ փաստ։ ՀՀ ԿԸՀ-ն դադարեցրեց ձայների ուղիղ հեռարձակմամբ հաշվարկը և ընտրությունների արդյունքների հրապարակային հաղորդումը։ Արդեն առավոտյան միանալով վարչապետի հայտարարությանը, հռչակեց, թե ՔՊ-ն հաղթել է։ Այսինքն՝ տեղի ունեցավ առերևույթ իշխանազավթման և սահմանադրական կարգի տապալման փորձ։ Ընդ որում, ընտրությունների շեմը 40-60 ձայների պակասով չհաղթահարած համարվեց 3-րդ ընդդիմադիր ԲՀԿ կառույցը, որը մինչ այդ ակնհայտ 4-ից բարձր տոկոսներ էր արձանագրում։
Բ․ Հետընտրական շրջանում բռնությունների ալիքն առավել ահագնացավ։ ԿԸՀ-ն 3 ընտրատարածքում ընտրությունները համարեց չեղյալ և հրաժարվեց վերաքվեարկություն անցկացնել անգամ ՀՀ վարչական դատարանի որոշման հիման վրա։ Մոտ 3000 քաղաքացու ընտրելու իրավունքը սահմանափակվեց՝ «տակտիկական քվեարկության» մտացածին մեկնաբանությամբ։
Գ․ Իրեն «կրքոտ հռետոր» հռչակած Նիկոլ Փաշինյանի խոսքերը և դրանց հետևող քայլերն ակնհայտ հակաիրավական, հակասահմանադրական բնույթ ունեն, դրանք խախտում են դատաիրավական համակարգի անկախության դրույթները, ՀՀ քաղաքացիների անմեղության կանխավարկածը, հասարակական համերաշխության և խաղաղ համակեցության տարրական կանոնները։ Նա ձեռնամուխ է եղել իր բոլոր ընդդիմախոսներին «ջախջախելու» գործողությանը՝ չխորշելով անգամ քաղաքացիական բախումներ հրահրելու արտառոց կոչերից, իր քաղաքական

ծրագիրը մերժող բոլոր քաղաքացիներին հայտարարելով «ընտրակաշառք վերցնող կամ բաժանող»։
​ Հայաստանի համար վտանգավոր այս պահին ՀԴԿ-ն և «Միասին» շարժումը համամիտ են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկությանը՝ ստեղծելու ՔՊ ընդդիմացող ուժերի համախմբում, ազատ, արդար և իրավաչափ ընտրությունների վերականգնման պայքարի համակարգող խորհուրդ, որը միասնականորեն կհամակարգի իրավական, ժողովրդավարական գործողությունները՝ սկսյալ ՍԴ-ում ընտրությունների խեղված արդյունքների վիճարկումից։

Ընտրական ձայները չփոշիացնելու համար մենք չենք մասնակցել ընտրություններին՝ կոչ անելով քաղաքացիներին իրենց ձայները տալ ընդդիմադիր առաջատար ուժերին։ Պատրաստ ենք մասնակցելու հանրային պայքարին, որպեսզի Հայաստանում վերականգնվի ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու սահմանադրական իրավունքը, ժողովրդին վերադարձնելու իր քվեն»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է