Լրահոս 24/7
20.06.2026

Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՔԿ-ին՝ պահանջելով հերքում և 1 դրամ

Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՔԿ-ին՝ պահանջելով հերքում և 1 դրամ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ։ Հայցադիմումը ստացվել է մայիսի 20-ին, հաջորդ օրն այն մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Հայցադիմումն ավելի ուշ ընդունվել է վարույթ։

Նարեկ Կարապետյանը դատարանից խնդրում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին պարտավորեցնել զրպարտությունը տարածած նույն եղանակով հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» պարտավորեցնելով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում www.investigative.am կայքում, Պատասխանողի ֆեյբուքյան և Թելեգրամյան օգտահաշիվներում

«Հերքում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 20.05.2026 թվականին հրապարակում է կատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, որով ներկայացվել է սուտ տեղեկություն, որի միջոցով վերջինիս է վերագրվել այնպիսի փաստ, որը չի համապատասխանել իրականությանը և կապ չի ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ եղել է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներողություն է խնդրում»:

Հայցվորը նշել է, որ հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։

Կարապետյանը պահանջում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հօգուտ իրեն բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հօգուտ Նարեկ Կարենի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է