Լրահոս 24/7
21.06.2026

Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց

Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց

«Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», նույն ժամերին Նախիջևանի Օրդուբադում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական փառատոն-համաժողովը»,-գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը» վերտառությամբ գրառման մեջ՝ շարունակելով.

«Այնտեղ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը և խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը, անթաքույց ձևով հնչեցրել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային և քաղաքական հավակնություններ պարունակող հայտարարություններ։

Ամրուլաևը «Արևմտյան Ադրբեջանի» թեման որակել է որպես ռազմավարական նշանակության հարց՝ այն անմիջականորեն կապելով ադրբեջանական ազգային ինքնության ձևավորման գործընթացի հետ։ Ասքերովն էլ հայտարարել է, որ յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի վերադառնալու «իր նախնիների հողը»՝ Հայաստանի տարածքները բացահայտորեն ներկայացնելով որպես «պատմական ադրբեջանական հողեր»։

«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը վաղուց դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Այն համակարգված ներմուծվում է դպրոցական ծրագրեր, բուհական դասախոսություններ, պետական լրատվամիջոցներ և պաշտոնական հռետորաբանություն։ Սա ոչ թե ժամանակավոր քարոզչական ակցիա է, այլ գիտակցված ռազմավարություն՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների գաղափարական և քաղաքական հիմքը ձևավորելու նպատակով։

Այս ամենի լույսի ներքո առավել ցայտուն է դառնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքական վարքագիծը։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք շարունակում են ապրել այն պատրանքով, թե միակողմանի զիջումների և սպառնալիքների մեղմացման միջոցով հնարավոր է «խաղաղեցնել» Բաքվին։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի ախորժակը ոչ միայն չի նվազել, այլ էապես ընդլայնվել է։ Եթե երեկ թիրախը Արցախն էր, ապա այսօր նույն տրամաբանությամբ շրջանառության մեջ է դրվել «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ ուղղված արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ։

Արդյո՞ք Փաշինյանն իսկապես հավատում էր, որ Արցախի հարցը մոռացության տալով և Բաքվին մեկը մյուսի հետևից զիջումներ անելով՝ հնարավոր կլինի «խաղաղեցնել» Ադրբեջանին։ Եթե այդպես է, ապա այսօր այդ քաղաքականության լիակատար սնանկությունը ակնհայտ է։ Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ՝ փորձելով ստեղծել պատմական, քաղաքական և ժողովրդագրական «հիմնավորումներ»՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների համար։

Իսկ եթե իշխանությունը գիտակցում է այդ վտանգները, բայց շարունակում է հասարակությանը ներկայացնել դրանք որպես «չափազանցված» կամ «ֆեյք», ապա գործ ունենք ոչ թե քաղաքական սխալի, այլ գիտակցված մոտեցման հետ՝ հանրային զգոնությունը բթացնելու և սպառնալիքների իրական մասշտաբը քողարկելու նպատակով։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե իրականության քողարկում և ինքնախաբեություն, այլ դրա սթափ և անկեղծ գնահատում։ Սպառնալիքները չեն անհետանում միայն այն պատճառով, որ իշխանությունը նախընտրում է դրանց մասին չխոսել կամ դրանք ծաղրել։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունների ամենածանր պարտությունները սկսվում են ոչ թե արտաքին հարվածից, այլ իրականությունը սխալ գնահատելու, վտանգները թերագնահատելու և ինքնախաբեության պահից։

Այսօր ժամանակն է վերջ դնել այդ ինքնախաբեությանը։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին