Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ԱՆ պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը, որով պահանջվում էր Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը փոխարինել ազատազրկմամբ, ինչպես նաև վերացնել ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը և նրան ուղարկել պատիժը կրելու։












