Լրահոս 24/7
25.06.2026

Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի. Աբրահամյան

Գործող իշխանության օրոք արդարադատությունից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի. Աբրահամյան

«Գործող իշխանության օրոք արդարադատության համակարգից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի, քանի որ իրավիճակների գնահատումը կատարվում է ոչ թե օրենքների, Սահմանադրության և իրավական գործընթացների հիման վրա, այլ՝ իրավիճակային զարգացումների տրամաբանությամբ»,-այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորը եկել է՝ մասնակցելու Միքայել Սրբազանի գործով դատական վերջին նիստին։

Աբրահամյանը նշեց, Միքայել Սրբազանը արդեն մեկ տարի է անազատության մեջ է, թեև վերջին ամիսներին խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, սակայն դա ևս էական սահմանափակումներ է մտցրել բարձրաստիճան հոգևորականի գործունեության, ինչպես նաև տեղաշարժի առումով։

«Թե ինչ կլինի դատարանում, ինչպիսի վճիռ կկայացվի, կարծում եմ՝ առանձնապես մեկնաբանման առարկա չէ»,-ասաց նա։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները հետընտրական փուլում փորձում են չեզոքացնել ընդդիմադիր ուժերի հնարավոր ակտիվությունը։

«Հետընտրական փուլի յուրաքանչյուր օրը բավականին կարևոր է քաղաքական զարգացումների տեսանկյունից։ Մինչ ընդդիմադիր ուժերը փորձում են ընդհանուր պայքարի հարթակ ձևավորել, իշխանությունը, օգտագործելով պետական իշխանության բոլոր ռեսուրսները, որոնք, ի դեպ, ողջ ընտրական գործընթացում ակտիվ կիրառվել են, փորձում է այդ գործընթացները կամ պասիվացնել, կամ խաղից հանել այն բոլոր գործիչներին, որոնք կարող են ընդհանուր գործընթացի մաս դառնալ»,– ասաց նա։

Աբրահամյանի խոսքով, քաղաքական հետապնդումների են ենթարկվում գրեթե բոլոր իրական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։

«Այսօր նաև Դավիթ Համբարձումյանի գործով դատավճռի հրապարակման օրն է, բայց եթե նայում ենք ամբողջ ընդդիմադիր դաշտին, ապա չկա որևէ իրական ընդդիմադիր ուժ, որի տարբեր ներկայացուցիչներ կամ առաջնորդներ քաղաքական հետապնդումների չեն ենթարկվում։ Մի մասը դատական քաշքշուկների մեջ է, մի մասը տարբեր արգելքների փուլում է, մի մասն էլ բառացի գտնվում է անազատության մեջ։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ այս պահին գտնվում է անազատության մեջ։ Որքան ընդդիմությունը հապաղի ավելի ակտիվ գործողությունների հարցում, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են ավելի ագրեսիվ, և դրանց դրսևորումներից են լինելու նաև տարբեր անձանց կալանավորումները»,– ընդգծեց նա։

Խոսելով հնարավոր փողոցային պայքարի մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց՝ այն ենթադրում է հստակ քաղաքական տեխնոլոգիաներ և քայլերի հաջորդականություն։

«Փողոցային պայքարը հենց այնպես փողոց դուրս գալը չէ։ Պայքարի մեթոդներ կան, որոնք դասագրքային են, և եթե իրականության մեջ առաջնորդվում ես առկա քաղաքական տեխնոլոգիաներով, բնականաբար քո պայքարի արդյունավետությունը շատ ավելի մեծ է։ Ես չեմ կարծում, թե փողոցային պայքարը՝ լինի հավաքների, թե տարբեր ակցիաների միջոցով, անպայմանորեն պետք է հանգեցնի այն ռիսկերին, որոնք հաճախ մատնանշվում են։ Իհարկե, այն միշտ իր մեջ պարունակում է քաղաքական տարբեր ռիսկեր, բայց եթե առաջնորդվենք միայն այդ սպառնալիքներով, ապա ոչինչ չպետք է անել, պարզապես պետք է գնալ նստել տանը, ինչը բնականաբար անթույլատրելի է»,– նշեց նա։

Անդրադառնալով Գյումրիի շուրջ զարգացումներին՝ Աբրահամյանը դրանք գնահատեց իշխանության վարած քաղաքականության շարունակություն։

«Վերջին երկու տարիներին իշխանությունը փորձել է խաղից հանել կամ մեկուսացնել բոլոր այն համայնքապետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ՔՊ-ական չեն եղել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր քաղաքական այլ կողմնորոշում չեն ունեցել և պարզապես չեզոք դիրքում են եղել, տարբեր միջոցներով, այդ թվում՝ կալանքի սպառնալիքներով, փորձել են չեզոքացվել։ Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, ի սկզբանե իշխանության սրտով չի եղել, և իշխանությունը երկար ժամանակ աշխատում է այնտեղ ճգնաժամ ստեղծելու, ապա նաև արտահերթ գործընթացներ նախաձեռնելու ուղղությամբ։ Այսօրվա հայտարարությունը վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացների տրամաբանական շարունակությունն է»,– ասաց նա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ շատ ավելի կարևոր էր, որ ընդդիմադիր ուժերը միասնական խաղի կանոններ մշակեին և այդպես վարվեին նաև նախընտրական փուլում։

«Դա չի եղել։ Շատ կարևոր էր, եթե այդ քայլերն արվեին քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, սակայն դա նույնպես տեղի չի ունեցել։ Բայց ասել, թե ամեն ինչ կորած է և պետք է թողնել ու զբաղվել այլ գործերով, ճիշտ չէ։ Եթե կա կենսունակ ծրագիր, եթե կա ընդհանուր օրակարգ, որի շուրջ իրական ընդդիմադիր ուժերը կարող են հավաքվել և գործել, ապա, եթե դա չի արվել ընտրական փուլում, գոնե պետք է արվի այս փուլում»,– եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Լրահոս
Հերքում` Նարեկ Նալբանդյանի կողմից
17:05
Հերքում` Նարեկ Նալբանդյանի կողմից
Հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 102․7 տոննա ծաղիկ
16:53
Հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 102․7 տոննա ծաղիկ
«Դու ո՞վ ես, որ որոշես, թե ով ինչպես պետք ա ապրի»․ Լևոն Քոչարյան
16:35
«Դու ո՞վ ես, որ որոշես, թե ով ինչպես պետք ա ապրի»․ Լևոն Քոչարյան
Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը
16:16
Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը
ԱՄՆ-ը կարող է Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու արտոնագիրը տրամադրել Կիևին
15:59
ԱՄՆ-ը կարող է Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու արտոնագիրը տրամադրել Կիևին
ՀՀ ներդրումային միջավայրն ազատվում է թուրքական ու ադրբեջանական ներդրողների համար. Իվետա Տոնոյան
15:40
ՀՀ ներդրումային միջավայրն ազատվում է թուրքական ու ադրբեջանական ներդրողների համար. Իվետա Տոնոյան
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը
15:38
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը
ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելում է Սյունիք՝ քննարկելու ԹՐԻՓՓ-ը
15:28
ՀՀ և ԱՄՆ համատեղ պատվիրակությունը այցելում է Սյունիք՝ քննարկելու ԹՐԻՓՓ-ը
COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ
15:02
COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ
Որտեղ սահմանազատված չէ, միգուցե մենք էլ շատ տեղերից դուրս չենք եկել. Ալեն Սիմոնյան
14:45
Որտեղ սահմանազատված չէ, միգուցե մենք էլ շատ տեղերից դուրս չենք եկել. Ալեն Սիմոնյան
ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա. վարչապետ
14:31
ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա. վարչապետ
Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը եղել են քննարկման մաս․ Նիկոլ Փաշինյան
14:05
Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը եղել են քննարկման մաս․ Նիկոլ Փաշինյան
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան
13:45
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԵՄ դեսպան
Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ
13:31
Հանձնարարել եմ իրավապահներին Նարեկ Նալբանդյանի նկատմամբ վարույթներ նախաձեռնել․ վարչապետ
Որևէ մեկը չպիտի պլստա. վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանի մասին
13:21
Որևէ մեկը չպիտի պլստա. վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանի մասին