Լրահոս 24/7
25.06.2026

Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ

Իջևանի Գետահովիտում կկառուցվի ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ

Կառավարությունն ընդունել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման վերաբերյալ որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետաձգելի համարել Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Նախատեսվում է նաև ՀՀ 2026 թ.-ի պետբյուջեում կատարել վերաբաշխում 177,828.0 հազար դրամի չափով՝ ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2029 թ.–ին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի մարզադաշտ ունենալը։ Այդ նպատակով սահմանվել է ՀՀ 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում։ 10000-ոց մարզադաշտերից մեկի համար, երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը, իսկ մյուսի համար՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը: Վանաձորում մարզադաշտի կառուցման համար (առկա մարզադաշտի վերակառուցման) համար արդեն ընթանում է նախագծման գործընթացը, որը վստահվել է միջազգային փորձ ունեցող, նման մարզադաշտեր արդեն նախագծած և կառուցած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում են նաև ՈՒԵՖԱ-ից՝ կիրառվող տեխնոլոգիաների և դրանց համապատասխանության վերաբերյալ. «Շարունակելու ենք դա՝ ներկայացվող առաջարկները գնահատելու համար։ Կարծում եմ՝ ներկայացված մոտեցումները հիմք են տալիս վստահ լինելու, որ առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու բոլոր քայլերը ժամանակին կիրականացնենք»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը. կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ՝ կանցկացվի 52 խաղ, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում 9 հանդիպում կանցկացվի Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։ «Վանաձորում և Իջևանում խաղացող թիմերը կտեղակայվեն Դիլիջանում։ Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ միայն թիմերի և պատվիրակությունների տեղավորման համար կպահանջվի շուրջ 7 հյուրանոցային համալիր։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան, որի ընթացքում կգնահատվեն մինչ այժմ կատարված աշխատանքները և կտրվեն անհրաժեշտ ուղղորդումներ՝ հետագա գործընթացի համար:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, իսկ առավել մեծ նշանակություն ունի Վանաձորի և հատկապես Իջևանի համար։ Ըստ վարչապետի՝ խոսքը վերաբերում է ոչ միայն առաջնության անցկացմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքների ստեղծման, որոնք երբեք չենք ունեցել։ Երկրի ղեկավարն ընդգծել է առաջնության նախապատրաստական աշխատանքների ժամանակին սկսելու կարևորությունը և նշել, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործում է և զբաղվում ոչ միայն մարզադաշտերի կառուցմամբ, այլև հարակից՝ կեցությունից և լոգիստիկայից մինչև կազմակերպչական այլ հարցերով։

Տիգրան Խաչատրյանն էլ հավելել է, որ աշխատանքային խումբն անցկացրել է երկու քննարկում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մշտական մասնակցությամբ. «Մենք հիմա նաև ձևավորում ենք մի աշխատանքային խումբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ. կհրավիրենք մասնագետների, որոնք տիրապետում են մարզական կառույցների կառուցմանը և նախագծերի հետ աշխատանքի փորձ ունեն։ Երբ Վանաձորի և Իջևանի մարզական կառույցների նախագծերը պատրաստ լինեն, կդիմենք փորձագետների մասնագիտական աջակցությանը»: Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է՝ Վանաձորի դեպքում քննարկվում է նաև ճանապարհների հարցը, որոնք նույնպես պետք է լինեն ստանդարտներին համապատասխան։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ աշխատանքն է տարվում նաև ապագա մարզադաշտերի շահագործման բիզնես մոդելի մշակման ուղղությամբ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է