«Ես նաև Ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկինում իր կողմից արված հայտարարությունների վերաբերյալ դիտարկմանը։
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից էլ առաջ չեմ թողել՝ ինձ հիշեցնեք, տասնյակ անգամներ ես եմ ասել, այո ես այն մարդն եմ, ով դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք էս կետին։ Եվ սա լավ կետ է, եթե չասեի, մենք մնալու էինք այդ թակարդի մեջ, այդ կետում, որովհետև այդպես էլ չէինք հասկանալու, թե ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում»,- ընդգծել է Փաշինյանը։













