Լրահոս 24/7
26.06.2026

Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան

Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան

«Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա շարունակել է. «Հաճախ լսում եմ, որ ասում են՝ ո՛չ իշխանությունն է հաղթել, ո՛չ ընդդիմությունը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ընտրություններում քվեների ընդհանուր թիվը կազմում է 100%։ Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն։ Իմ կարծիքով՝ նրանց հաղթանակը պարզապես խլվել է։ Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման։ Մի կողմից նպաստել են ընդդիմության ձայների նվազեցմանը, մյուս կողմից՝ իշխանության ձայների ավելացմանը։

Մինչ ընտրությունների օրը հրապարակված գրեթե բոլոր՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային հարցումները ցույց էին տալիս, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը կազմում է շուրջ 35–40%։ Իմ համոզմամբ՝ հենց այդ ցուցանիշն է առավել մոտ իրականությանը։ Մնացած արդյունքները, իմ կարծիքով, չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Իշխանությունը շարունակում է ապավինել ուժային կառույցներին՝ հույս ունենալով պահպանել իշխանությունը՝ առաջացնելով լրջագույն լեգիտիմության խնդիր։

Սակայն խնդիրը միայն ներքին լեգիտիմության մեջ չէ։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր հետևանք։ Միջազգային հանրությունը, հայ ժողովրդի բարեկամներն ու օտարները կարող են եզրակացնել, որ Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամքով կրկին ընտրել է այս իշխանությանը՝ չնայած վերջին տարիներին երկրի կրած ծանր կորուստներին ու ազգային արժանապատվության նվաստացմանը։ Նման ընկալումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությանը և աղավաղել ժողովրդի իրական տրամադրությունների մասին պատկերացումը։ Շատ առումներով սա նույնքան վտանգավոր է, որքան ոչ լեգիտիմ իշխանության գոյությունը։

Հուսով եմ, որ այս իրավիճակը մոտ ապագայում կշտկվի օրինական և ժողովրդավարական ճանապարհով»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է