ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում կկայունանա։
«Ես կարծում եմ, որ դրա համար նախադրյալներ կան, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում երկիրը դուրս բերել Եվրասիական տնտեսական միությունից։ ԱՊՀ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա։ Երկիրը մնում է կազմակերպությունում»,- ասել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ նիստին մասնակցել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը, որը ստորագրել է մի շարք փաստաթղթեր։













