Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Կիևյան կամրջի և համանուն փողոցի համալիր հիմնանորոգումը. կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել արդեն օգոստոսի 29-ին:
Ամբողջությամբ վերականգնվում են կամրջի թռիչքային կառուցվածքներն ու հենարանները, նորացվում են բազրիքները, ջրահեռացման համակարգն ու ջրամեկուսացումը:
Միաժամանակ, Կիևյան փողոցում արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը՝ լարերն անցկացնելով գետնի տակ, իսկ երկկողմանի մայթերը հիմնանորոգվում և պատվում են տուֆով:













